Ռուսաստան-Բելգիա թենիսի աշխարհի Գավաթի հանդիպումը նախատեսված է անցկացնել Մոսկվայում: Այդ մասին հայտնում է «ТАСС»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևին:
«Այդ հանդիպումը, որպես հույժ կարևոր, պլանավորված է անցկացնել Մոսկվայում: Սակայն պատշաճ առաջարկի դեպքում կարող է անցկացվել նաև այլ երկրում»,-ասել է Տարպիշևը:
Նշենք, որ հանդիպումը կկայանա ապրիլի 22-23-ը: Հաղթողը իրավունք կստանա հանդես գալ Ֆեդերացիայի գավաթի 2018 թվականի համաշխարհային խմբում:
Vesti.am