Foto

Ռուսաստանի հոկեյի պատանեկան հավաքականը Թուրքիայի թիմին հաղթել է 42:0 հաշվով

Եվրոպայի 2017 թվականի պատանեկան օլիմպիական փառատոնում Ռուսաստանի հոկեյի պատանեկան հավաքականը Թուրքիայի թիմին հաղթել է 42:0 հաշվով: Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Ռուսներն առաջին տափօղակը թուրքերի դարպաս են նետել խաղը սկսվելուց ընդամենը 1.5 րոպե անց: Առաջին խաղակեսի ընթացքում Ռուսաստանի թիմը նետել է 15 տափօղակ, երկրորդին՝ 12, երրորդին ևս 15:

Ռուսները 113 անգամ հարվածել են թուրքերի դարպասին, թուրքերը՝ 9:

Vesti.am