Foto

Եթե ֆուտբոլիստ չլինեի, կպայքարեի Նադալի դեմ. Ռամոս

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ իր կյանքն առանց սպորտի չի պատկերացնում:

Իսպանիայի հավաքականի պաշտպանը պատմել է, թե ինչով կզբաղվեր, եթե  ֆուտբոլիստ չլիներ:

«Եթե ֆուտբոլիստ չլինեի, ապա կյանքս կնվիրեի այլ սպորտի: Ուշադրությունս միշտ գրավել է մեծ թենիսը: Այդ ժամանակ կպայքարեի Նադալի դեմ»,- Ռամոսի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Vesti.am