Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է թիմի մասին` անդրադառնալով հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Մրցաշրջանի մեկնարկում ինչ-որ բան այն չէր Մխիթարյանի և մարզչի միջև, Հենրիխը չէր առանձնանում, սակայն նա սկսեց խաղալ և այժմ շլացուցիչ է:
Միկին նախորդ շաբաթ փլեյմեյքերի դիրքում էր գործում և նրա խաղը ֆանտաստիկ էր: Իսկ Ռեշֆորդը, Մատան և Մարսիալը եզրերում կհավասարակշռեն թիմը»,- Նևիլի խոսքը մեջբերում է «MEN»-ը:
Vesti.am