Foto

Հայ դահուկավազորդները՝ Էրզրումի փառատոնում

Էրզրումում ընթացող 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում այսօր պայքարի մեջ մտան հայ դահուկավազորդները: Տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Տղաների մրցաշարում Միքայել Միքայելյանը 7.5 կմ դասական ոճում 53 մասնակիցների թվում զբաղեցրեց 25-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 5 կմ դասական ոճում 40-րդ տեղում էր:

Հայ դահուկավազորդները փետրվարի 14-ին կմրցեն ազատ ոճում: Մրցուղի դուրս կգա նաև  լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: