Foto

Հեծանվորդ Լենս Արմսթրոնգին 100 մլն դոլարի տուգանք է սպառնում

Դաշնային դատավորը հրաժարվել է դադարեցնել նախկին հեծանվորդ Լենս Արմսթրոնգի և «Tailwind Sports» ընկերության շուրջ դատական գործը:

Հայցը ներկայացվել էր 2010 թվականին ԱՄՆ-ի կառավարության կողմից: Պետության կարծիքով` հեծանվորդը խաբել է «US Postal Service» ընկերությանը, որը նրա տիտղոսային հովանավորն է։ Արմսթրոնգի փաստաբանները պնդում էին, որ պետությունը չի տուժել, քանի որ հովանավորչությունից երկու անգամ ավելի է ստացել, քան ներդրվել է թիմի մեջ պայմանագրով` 32.3 միլիոն դոլար:

Սակայն կառավարությունը կարծում է, որ հեծանվորդի որակազրկումից հետո նրա անունը, ինչպես նաև «US Postal Service»-ը 4 տարի վատաբանվել են:

Դատավորի որոշումը նշանակում է, որ կառավարությունն օրենքի համաձայն կարող է Արմսթրոնգից և «Tailwind Sports» ընկերությունից պահանջել պայմանագրից երեք անգամ ավելի մեծ գումար` 96.8 մլն դոլար:

Vesti.am