Foto

Ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտված ծանրամարտի Հայաստանի պատանիների առաջնության եզրափակիչ օրը 94 կգ քաշային կարգում երկամարտի 260 կգ արդյունքով հաղթել է Յաշա Մինասյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջանիբեկ Գրիգորյանը (247 կգ), երրորդը՝ Արսեն Դադայանը (246 կգ),- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Համեստ արդյունքներ են արձանագրվել +94 կգ քաշային կարգում: Այստեղ մրցանակային եռյակը կազմել են Կարեն Ասատրյանը (240 կգ), Սասուն Սահակյանը (161 կգ) և Կարեն Ավետիսյանը (159 կգ):

Այսօր ազգային և պատանեկան հավաքականներն ուսումնամարզական հավաքի են մեկնել Ծաղկաձոր: Պատանիները նախապատրաստվելու են ապրիլի 1-ից 10-ը Թաիլանդում կայանալիք այդ տարիքային խմբի աշխարհի, իսկ մեծահասակները՝ Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է նույն օրերին Խորվաթիայում:

Vesti.am