Foto

ԱՄՆ-ում հոկեիստը մականով հարվածել է հակառակորդի դեմքին 

«Դեթրոյթ Ռեդ Ուինգզ» թիմի շվեդ հոկեիստ Գուստավ Նյուկվիստը հոկեյի մականով հարվածել է  «Մինեսոտա Ուայլդից» իր մրցակից Ջարեդ Սպարժոնին, ինչը ծեծկռտուքի պատճառ է դարձել:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Սպարժոնը հրում դեթրոյթյան ակումբի հարձակվողին, վերջինս էլ նրան պատասխանում է հոկեյի մականի հարվածով: «Մինեսոտայի» մեկ այլ խաղացող, տեսնելով, որ թիմակիցն ընկել է, ամենայն հավանականությամբ, որոշել է պաշտպանել ընկերոջը, ինչն էլ թիմերի միջև ծեծկռտուքի պատճառ է դարձել:

Նիքվիստնը, ամենայն հավանականությամբ, Սպարժոնի վրա հարձակվելու համար կորակազրկվի։ Շվեդ հարձակվողն ինքը վստահեցնում է, որ նրան հարվածել է «միանգամայն պատահաբար»:

https://www.youtube.com/watch?v=xRu-AppKGqA

Vesti.am