Տուխելը «Արսենալը» չի գլխավորի
Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր չէ գլխավորել լոնդոնյան
«Արսենալը
»:
Ավելի վաղ անգլիական «The Mirror»-ը Տուխելին ներառել էր «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդների շարքում:
«Դուք ավելին գիտեք, քան ես: Չեմ կարող այդ հարցի շուրջ որևէ այլ տեղեկատվություն ներկայացնել, քանի որ այդ մասին ոչինչ չգիտեմ: Ես պայմանագիր ունեմ «Բորուսիայի» հետ, երջանիկ եմ Դորտմունդում»,-հայտարարել է գերմանացին:
Vesti.am