Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունեց «Ջենոային»:
Խաղի հաշիվը 50-րդ րոպեին բացեց Զելինսկին, այնուհետև 68-րդ րոպեին Ջակկերինին կրկնապատկեց հաշիվը: Խաղում այլևս գոլեր չեղան և այն ավարտվեց «Նապոլիի» հաղթանակով:
Այս հաղթանակից հետո նեապոլցիները վաստակեցին 51 միավոր և գտնվում են 2-րդ հորիզոնականում: Հավելենք, որ 3-րդ տեղում ընթացող «Ռոման» ունի 50 միավոր, չնայած որ մեկ խաղ պակաս է անցկացրել: «Ջենոան» ունի 25 միավոր և գտնվում է 16-րդ հորիզոնականում:
https://www.youtube.com/watch?v=tI47Cahzi8c
Vesti.am