Foto

Արցախցի մարզիկը միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը

Ռուսատանի Զելենագրադ քաղաքում փետրվարի 4-5-ը անցկացվել է լսողական խնդիրներ ունեցողների սամբոյի մրցաշար: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող արցախցի Նարեկ Հայրյանը զբաղեցրել է երկրորդ տեղը: Ինչպես հայտնում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը՝ առաջին մենամարտում նա հաղթել է բելառուս մարզիկին, երկրորդում՝ ռուս մարզիկին, իսկ երրորդ մենամարտում ընդամենը մեկ միավորի տարբերությամբ պարտվել է Ղրղզստանի ներկայացուցչին:

Մրցաշարին մասնակցում էին 8 երկրի մոտ 100 մարզիկ: Մասնակից երկրներն էին Հայաստանը, Բելառուսը, Իտալիան, Ղրղզստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Ուկրաինան և Ռուսաստանը:

Vesti.am