Foto

Ինչպես «աշխարհը շուռ տալ» ՏՏ-ի միջոցով. տեսանյութ/ ֆոտոշարք

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որը Հայաստան է մուտք   գործել 2004 թվականին՝ տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի գերակա ուղղություն հռչակելուց հետո, այսօր արդեն ունի մոտ 800 աշխատակից , իսկ 2008 թվականից  ընկերության կրթական ծրագրով սովորել է ավելի քան 300  ուսանող: Միացյալ Նահանգներից հետո  որպես  առանձին մասնաճյուղ «Սինոփսիս Արմենիան» աշխարհում երկրորդն է: Այսօր Հայաստանը «Սինոփսիս» ընկերության համար տարածաշրջանային կենտրոն է և պետք է օգտվել այդ հնարավորությունից»,- ասում է ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Ընկերությունը նեղ մասնագիտական առումով այսօր կարողանում է համագործակցել Ռուսաստանի հետ: Քանի որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներից հետո նոր տեխնոլոգիաների նկատմամբ վերջինիս  հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը  մեծացել է, համագործակցությունն էլ ավելի շահավետ և արդյունավետ  կարող է լինել: Սակայն համագործակցություն չկա Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ:

Հովիկ Մուսայելյանը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումների ժամանակ առաջարկել է ստարտափերի շարժում սկսել Հայաստանում, երբ տարբեր հարթակներում, տնտեսության տարբեր ոլորտներում կստեղծվեն վիրտուալ ստարտափեր` ընկերություններ, որոնք դեռ գրանցված չեն, հարկային դաշտում չեն, բայց կարող են ներկայացնել բիզնես-ծրագրեր: Դա ազգը կդարձնի ավելի ստեղծագործ, կնպաստի, որ հանրությունը դուրս գա «ալարկոտությունից», սկսի մտածել ու իր գաղափարները վերածել բիզնես-պլանների, որոնք կլինեն պոտենցիալ ներդրողների և վենչուրային հիմնադրամների ուշադրության կիզակետում:

Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=j197ku9_3QE&feature=youtu.be

Vesti.am