Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փափազյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։









