Foto

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի. ՀԾԿՀ ղեկավար

Այս տարվա նոյեմբերի վերջին վերջնականապես կսահմանվի գազի նոր սակագինը, որը կգործի 2017 թվականի հունվարի 1-ից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը:

Նազարյանը հայտարարել է, որ մինչև դեկտեմբերի վերջ կընդունվի նաև էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում: Նրա տեղեկացմամբ՝ որոշումը ուժի մեջ կմտնի 2017թ. փետրվարի 1-ից:

Vesti.am