Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտինի նախագահությամբ ՀԱՊԿ–ի համաժողովի փոխարեն նախընտրեց գալ Անթալիա՝ մասնակցելու COP31–ին։ Այսպես է գրել թուրքական TurkInform կայքը։
Կայքը նշում է, որ հայկական իշխանությունները Ռուսաստանի հետ ավանդական անվտանգային հարաբերությունները վերանայելուն զուգահեռ մեծ կշիռ են տալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ տարածաշրջանային համագործակցության գործընթացներին։
«ՀԱՊԿ–ին մասնակցելու համար Մոսկվա գնալու փոխարեն Անթալիայի համաժողովին մասնակցելը դիվանագիտական այս ուղղվածության օրինակներից մեկն է»,–գրել է կայքը։









