Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը շարունակում են էներգահամակարգերի միջև փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված աշխատանքները, որոնք հնարավորություն կտան ձևավորել էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկա:
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի էներգետիկայի նախարարությունների միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում սեպտեմբերի 14-16-ը Վրաստանի Բաթում քաղաքում կայանալու է համակարգող խորհրդի նիստը: Դրա աշխատանքներին մասնակցելու նպատակով Վրաստան է մեկնելու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Այդ մասին գրված է կառավարության կայքում:
Vesti.am