Ընթացիկ տարում Ուկրաինայի տնտեսության կրած վնասը կհասնի 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կրավչենկոն։
«Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ այս տարի տնտեսությանը հասցված վնասը մինչև 10 միլիարդ դոլար կկազմի»,- Կրավչենկոյի խոսքերն է մեջբերել «Укринформ»-ը։
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարը նշել է նաև, որ բիզնեսը բարդ կացության մեջ է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը դիտարկում է ԱԱՀ-ն 20%-ից 21%-ի բարձրացնելու հնարավորությունը։
Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն էլ սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, որ բյուջեի դեֆիցիտի պատճառով սոցիալական վճարները կարող են ուշացումներով տրամադրվել։









