Foto

ԱՄՆ-ը գաղտնի համաձայնության է եկել՝ Իրանին սահմանափակումներից ազատելու նպատակով

ԱՄՆ-ն իր գործընկեր երկրների հետ համաձայնել է «գաղտնի ձևով» միջուկային ծրագրի շրջանակներում  Իրանին որոշ արտոնություններ տալ, տեղեկացնում է «Reuters»-ը:

Նշվում է, որ արտոնությունները  հնարավորություն կտան Իրանին գերազանցել ցածր հարստացված ուրանի քանակի վերաբերյալ սահմանափակումները: Իրանը կարող է ուրանը պահել իր միջուկային օբյեկտներում:

Ցածր հարստացված ուրանը կարող է վերափոխվել բարձր հարստացված, մարտական որակի ուրանի:

Vesti.am