Գազամատակարարման վթարային դադարեցում Շիրակի մարզում
Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 27-ին ժամը 09։10-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։