Foto

Հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը կկայանա այսօր

Հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը կկայանա այսօր` նոյեմբերի 27-ին։
Sputnik Արմենիայի տվյալներով` բանակցությունները կկայանան կրճատված ձևաչափով. ռուսական կողմը կներկայացնի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։ Նա կհանդիպի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանի հետ։
Օրակարգում կլինեն երկաթուղու շահագործմանն ու արդիականացմանն առնչվող հարցերը։
Ռուսական պատվիրակության կրճատումը հավանաբար կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք առաջիկա այցի հետ։ Ռուսական կողմը, ըստ ամենայնի, սպասում է Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքներին։ Չի բացառվում, որ առաջնորդների հանդիպման ժամանակ քննարկվի նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի հարցը։