Foto

Նարե Ավագյանը պատանիների բազմամարտում նվաճել է բրոնզե մեդալ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում Հայաստանի պատանիների հավաքականի ներկայացուցիչ Նարե Ավագյանը պատանիների բազմամարտում նվաճել է բրոնզե մեդալ՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

«Շնորհավորում ենք Նարեին և նրա մարզիչներին՝ գրանցած հաջողության կապակցությամբ։ Մաղթում ենք նորանոր հաղթանակներ և մարզական ձեռքբերումներ»,- ասվում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։