Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանում անդրադարձավ մայրաքաղաքի խցանումների պատճառներին՝ նշելով, որ դրանք պայմանավորված են նաև ավտոմեքենաների թվի կտրուկ աճով և երթևեկության մշակույթով։ Նա հակադարձեց նորակառույց շենքերի՝ խցանումների պատճառ լինելու մասին տեսակետներին։
Ավինյանի խոսքով՝ 2026 թվականի առաջին 10 ամիսներին մետրոյի ուղևորափոխադրումների թիվը հասել է 23 միլիոնի՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի 12-13 միլիոնի համեմատ։
Քաղաքապետը նշեց, որ 2023 թվականից նոր շինարարությունների համար ներդրված տուրքերի հաշվին քաղաքը ֆինանսական միջոցներ է ստանում, որոնք ուղղվում են ենթակառուցվածքների զարգացմանը։
«2022 թվականից էդ կառուցվող նոր շենքերից Երևան քաղաքն ուղիղ ֆինանսական հետաքրքրություն ունի։ Մասնավորապես՝ հարյուրավոր բակեր, ֆուտբոլի դաշտեր, ճանապարհներ, կոյուղիներ, որոնք քաղաքապետարանը կառուցել է, կառուցել է էն տուրքերով, որոնք սկսել է ներդնել 2023 թվականից՝ էդ շինարարությունների համար։ Թող ինձ ներեն, բայց էն գումարները, որոնք ժամանակին մարդկանց գրպաններ էին գնում, այսօր դառնում են բակեր, մանկապարտեզներ, փողոցներ ու մայթեր, հենց էդ նույն շինարարություններից»,-ասաց Ավինյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան եթերում դժգոհել էր Երևանի խցանումներից՝ դրանց պատճառների թվում նշելով նաև մայրաքաղաքի շինարարական թույլտվությունները։









