Foto

Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել և հնարավոր է ներսում քաղաքացի լինի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են ծխահարված տղամարդու դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը հաշմանդամություն ունեցող անձ էր։