Հեռուստահաղորդավար և դերասան Լեոնիդ Յակուբովիչին ներառել են Ուկրաինայի ՊՆ Ռազմական հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում։ Այս մասին է վկայում արտիստի քարտը, որը հրապարակվել է ուկրաինական հետախուզության կողմից վարվող պաշտոնական պորտալում, հաղորդում է Радио РБК-ն:
Յակուբովիչի քարտում թվարկված են նրա հրապարակային հայտարարություններն ու գործողությունները, որոնք, բազան կազմողների կարծիքով, վկայում են ռուսական իշխանությունների քաղաքականությանն աջակցելու մասին։ Դրանց թվում են՝ Վլադիմիր Պուտինի նախագահական արշավներին որպես վստահված անձ մասնակցությունը և 2016 թվականին Ղրիմ կատարած այցը։
Մասնավորապես, վարչությունը ուշադրություն է հրավիրում «Антонимы» YouTube-յան ալիքին տված հարցազրույցին, որը հրապարակվել էր 2022 թվականի փետրվարին։ Դրանում Յակուբովիչը, ինչպես նշվում է քարտում, խոսում էր Ուկրաինայի հետ ռազմական հակամարտության անխուսափելիության մասին, հայտարարում էր նրանից Ռուսաստանին սպառնացող վտանգի մասին և աջակցում էր Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչմանը։ Նաև հեռուստահաղորդավարը թույլատրելի էր համարում այդ տարածքների ընդգրկումը Ռուսաստանի կազմում։
Բացի այդ, բազայում հիշատակվում են «Պոլե չուդես» ծրագրի թողարկումները, որոնցում Յակուբովիչը նվերներ է ստացել ռուս զինծառայողներից և հատուկ ռազմական գործողության մասնակիցներից։









