ԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այդ զեկույցի հղումները, որ մտնում եք, որոշ կայքերի հայերեն տարբերակներն են։ Դա գրված է Հայաստանում, բայց սխալ զեկույց է։ Այն անգամ էլ ԱԺ-ում ասացի, որ 15.2 անգամ պակասել է Հայաստանից մոնիթորների արտահանումը դեպի ՌԴ, պարզ է, որ վերարտահանում է եղել, որը չկա։ Հիմա իրենք հաշվարկը տարել են այնպես, որ եթե այդ մոնիթորը Հայաստանում արտադրվեր, ինչքան ԱԱՀ , աշխատատեղ կլիներ։ Այնինչ, այդ մոնիթորը եկել է այստեղ, որի համար վճարվել է ԱԱՀ, հետո դրանց 90 տոկոսը հետ են ստացել, արդյունքում ՀՀ-ում բան չի մնացել։ Գործարարի համար էլ քիչ շահույթ է եղել, հետևաբար, իրենք շատ սխալ են հաշվարկել, և իրականում շատ անբարեխիղճ աշխատանք է կատարվել պատվիրատուների նկատմամբ»։









