Պարսից և Օմանի ծոցերի տարածաշրջանում մի քանի առևտրային նավ ենթարկվել է հարձակման: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի Ռազմածովային ուժերին առընթեր Ծովային առևտրային փոխադրումների կոորդինացման կենտրոնի (UKMTO) հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«UKMTO-ն ստացել է հաղորդագրություն Պարսից ծոցի հյուսիսային հատվածում և Օմանի ծոցում մի քանի առևտրային նավերի մասնակցությամբ պատահարի մասին: Ստացված տեղեկատվության համաձայն՝ նավերը ենթարկվել են կրակային ազդեցության՝ տարածաշրջանում ընթացող ռազմական ակտիվության շրջանակներում դրանք շարքից հանելու նպատակով», - տեղեկացրել են կենտրոնում:
UKMTO-ում հստակեցրել են, որ դեռևս տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք որևէ մեկը տուժել է, և արդյոք վնաս է հասցվել շրջակա միջավայրին:








