Foto

ՌԴ ՊՆ․ Բորիսպոլում խոցվել է զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություն


Ռուսաստանի զինված ուժերը Կիևի մարզի Բորիսպոլ քաղաքում խոցել են զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություն, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ խոսքը «ԲԼԵԿ ԱՄՄՈ» ՍՊԸ-ի մասին է, որը զբաղվում է Ուկրաինայի ուժային կառույցների համար զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրությամբ, ձեռքբերմամբ և մատակարարմամբ։

Բացի այդ, Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստում խոցվել է բեռնատար նավ, որի վրա, ըստ ՌԴ ՊՆ-ի, եղել է արևմտյան երկրների կողմից Ուկրաինայի զինված ուժերին մատակարարված ռազմատեխնիկական գույք։