Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում շարունակվում է գեղեցիկ միջոցառումների բարի ավանդույթը։ Սեպտեմբերի 4-ին եկեղեցու բակում տեղի ունեցավ հերթական ֆիլմի բացօթյա ցուցադրությունը, որի առանցքում հավատքին հավատարիմ մնալու, փորձությունների առջև չընկրկելու և սեփական համոզմունքները քաջությամբ պաշտպանելու գաղափարն էր։
Եկեղեցու հոգևոր հովվի հրավերով ֆիլմի դիտմանը ներկա էր Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Ֆիլմի ավարտին Սրբազան Հայրն իր պատգամը փոխանցեց ներկա երիտասարդներին՝ անդրադառնալով ֆիլմի հիմնական պատգամին և ընդգծելով․
Այսօր մենք միասին դիտեցինք մի ֆիլմ, որի հիմնական հարցը շատ պարզ է թվում՝ Աստված կա՞, թե՞ Աստված չկա։ Քրիստոս մեզ տվել է երկու մեծագույն պատվիրանները. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով», և երկրորդը՝ «Սիրի՛ր քո մերձավորին ինչպես ինքդ քեզ»։
Ոչ թե որովհետև Աստված գոյություն չունի, այլ որովհետև մենք այլևս չենք ապրում նրա ներկայության մեջ։ Եթե իմ կողքին կանգնած մարդը ինձ համար այլևս եղբայր չէ, եթե նրա ցավը ինձ չի հուզում, եթե նրա ուրախությունը ինձ չի ուրախացնում, ապա իմ հավատքը Աստծո գոյության գործնական ժխտումն է։








