Foto

Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն անկումը. ռուսական 102-րդ բազայի կամ երկաթուղու շուրջ ստեղծված թնջուկը զուտ ժամանակի հարց է. Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը  գրել  է․

«Փաշինյան-Պուտին հանդիպման առումով առանձնապես վերլուծելու բան չկա․ ամեն ինչ չափազանց ակնհայտ և կանխատեսելի էր:

Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն անկումը, իսկ ռուսական 102-րդ բազայի կամ երկաթուղու շուրջ ստեղծված թնջուկը զուտ ժամանակի հարց է:

Նիկոլն այս հարցում իր առաջ մեկ խնդիր է դրել՝ ժամանակ ձգել ու իրադարձություններից առաջ չընկնել, իսկ մնացածը խիստ գրաֆիկով, քայլերի հստակ հաջորդականությամբ ընթանում է»։