Foto

Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ Երևանում COP17-ի օրերին Շիկահողի պետական արգելոցում իրավիճակը կտրուկ այլ է։ Թերթի պնդմամբ՝ Ադրբեջանի ագրեսիվ ու ռազմականացված քաղաքականության, սահմանային տարածքների օկուպացիայի, անտառահատումների և էկոհամակարգերի միտումնավոր ոչնչացման հետևանքով վտանգված է Հայաստանի հարավի հարուստ ու խոցելի բնաշխարհը։

Նշվում է, որ արգելոցը, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ տեսակներ, վերածվել է ռազմականացված վտանգավոր գոտու, որտեղ լռելյայն սպանվում է վայրի բնությունը։ Ըստ «Փաստի»՝ սա սովորական խնդիր չէ, այլ նպատակաուղղված էկոցիդ։

Թերթը ընդգծում է, որ COP17-ում պետք է ուշադրություն հրավիրվի Ադրբեջանի կողմից իրականացվող բնապահպանական հանցագործություններին։ «Փաստը» տեղեկացնում է, որ շարունակելու է հետևել COP17-ի ընթացքին և Շիկահողի արգելոցի խնդիրներին. մանրամասները՝ այսօրվա համարում։