Foto

3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեց

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը։

Փոփոխությունով նախատեսվում է անվանափոխել հետևյալ նախարարությունները.

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն,
Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն: