ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ռուսական զինված ուժերը շարունակել են խմբային հարվածներ հասցնել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին, ծովային նավահանգիստներին և Ուկրաինայի զինված ուժերի շահերից օգտագործվող նավերին։
Ռուսաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ հարվածի է ենթարկվել Բրովարիում գտնվող տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնը, որն օգտագործվել է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների պահեստավորման համար
Նախարարությունից նաև հայտնել են, որ Վելիկայա Ալեքսանդրովկայում հարված է հասցվել «Լյուտ» հետախուզական-հարվածային ռոբոտացված համալիրների արտադրությամբ զբաղվող արդյունաբերական ձեռնարկությանը։









