Foto

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ ՊԵԿ-ը առաջարկում է փոփոխություններ կառավարութեան 2021 թվականի օգոստոսի 12-ի թիվ 1324-Ն որոշման մեջ՝ հարկային կարգապահությունը խրախուսելու և վարչարարությունը բարելավելու համար։ Նախատեսվում է համակարգը դարձնել գրավիչ՝ վերանայելով կարգավորումները և խրախուսման լրացուցիչ գործիքներ նախատեսելով։

Սահմանվում են նոր չափանիշներ՝ ներդրումային ֆոնդերին հավաստագիր չտրամադրել, իրավախախտումներով առաջացած լրացուցիչ պարտավորությունների վերին շեմը սահմանել 10 մլն դրամ (նախկին 4 մլն-ի փոխարեն), չունենալ հարկային վնաս դիտարկվող և նախորդ երկու տարիներին, ունենալ պահանջվող լիցենզիա/արտոնագիր/ծանուցում, վճարել նվազագույնից բարձր աշխատավարձ առնվազն երկու աշխատողի՝ ամիսների կեսից ավելին, ինչպես նաև սահմանել իրավախախտումների թույլատրելի շրջաններ՝ ոչ ավելի քան երկու հաշվետու ժամանակահատվածի համար։

Սահմանվում է եռամսյակային մշտադիտարկում և դրա հիմքով հավաստագրի գործողության դադարեցման կարգ։