Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի 2 ամսով։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ։
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը», - ասվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում։









