Foto

Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել

Ժամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից։

Ուղևորները անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Հրդեհը մարել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։