Foto

ԵԱՏՄ-ն 2027-ի համար սահմանել է մսի ներմուծման սակագնային քվոտաներ․ Հայաստանին՝ 67 հազար տոննա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2027 թվականի համար սահմանել է ԵԱՏՄ երկրներ առանձին տեսակի մսի և կաթնային շիճուկի ներմուծման սակագնային քվոտաներ։

Հայաստանին սահմանվել է՝

  • 8 հազար տոննա՝ խոշոր եղջերավոր անասունների մսի,
  • 14 հազար տոննա՝ խոզի մսի,
  • 45 հազար տոննա՝ թռչնամսի և թռչնամսի ենթամթերքի ներմուծման համար։

Այսպիսով, նշված մսատեսակների համար Հայաստանի ընդհանուր քվոտան կկազմի 67 հազար տոննա։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։