ԵԱՏՄ-ի տնտեսության ոլորտի կոլեգիան երկու տարով զրոյացրել է մանգանի հանքաքարերի և խտանյութերի ներմուծման մաքսատուրքը։
Միջոցառումը կգործի մինչև 2028 թվականի օգոստոսի 31-ը։
«Քննարկվող ապրանքները համաձուլվածքների արտադրության հիմնական հումքն են, որոնք օգտագործվում են պողպատի արտադրության մեջ՝ որպես թթվածնազերծող հավելում»,- նշել է ԵԱՏՄ հանձնաժողովի համապատասխան դեպարտամենտի տնօրեն Վահագն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ որոշումը թույլ կտա ԵԱՏՄ անդամ երկրների մետալուրգիական ձեռնարկություններին ավելացնել արտադրական հզորությունների օգտագործման մակարդակը և բարձրացնել մրցունակ արտադրանքի թողարկումը։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օր անց։









