Foto

Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում, սակայն հնարավոր շփումները բացառել չի կարելի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Միաժամանակ, Ուշակովը նշել է, որ Փաշինյանի հնարավոր այցի վերաբերյալ Ռուսաստանի հետ որևէ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։

«ԱՊՀ տարածքում կապերի ամրապնդումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է։ Ռուսաստանը տրամադրված է հետագայում ևս խորացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար և իրավապահ ոլորտներում», – հայտարարել է Ուշակովը։