Foto

Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո»

Բաքվի բանտում պահվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանն արդեն 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի անդամների հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է SOAR բարեգործական կազմակերպության (Հայ որբերի օգնության ընկերություն, Արգենտինա) ղեկավար, իրավապաշտպան Լուսիանա Մինասյանը։

Մինասյանը, որն արդեն տևական ժամանակ ահազանգում է Մկրտչյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին, նշել է, որ վերջինիս ընտանիքը լրջորեն մտահոգված է։

«Նրա կինը ասաց, որ շատ թույլ էր թվում, ըստ երևույթին՝ ուշագնաց է եղել։ Նման միջադեպերը եզակի չեն։ 2026 թվականի հունվարին ազատ արձակված գերիների դեպքում նույնպես նմանատիպ դրվագներ ենք հիշում։ Նրա առողջական վիճակից ելնելով՝ն ոչ միայն պետք է թույլատրվի զանգահարել, այլև պետք է ազատ արձակվի, որպեսզի Հայաստանում անհապաղ բժշկական օգնություն ստանա։ Լյուդվիգի վիճակը հասկանալու համար պետք է նայենք Վիգեն Էուլջեքչյանի դեպքին։ Նրանք գերության մեջ են հայտնվել լիովին առողջ, սակայն այժմ ունեն սրտի, քայլելու խնդիրներ, ավելին՝ մասամբ կորցրել են լսողությունը»,- ասել է իրավապաշտպանը։

Ավելին՝ սկզբաղբյուրում։