Ներկայացվել է ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական կոոպերացիոն ծրագրերի ֆինանսական աջակցության մեխանիզմը։
Ռուսական ձեռնարկությունների և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների համար համապատասխան միջոցառումն անցկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կուշնարևը։
«Նշված մեխանիզմի համադրումը դաշնային արտոնությունների հետ ընդլայնում է արդյունաբերական ծրագրերի իրականացման հնարավորությունները և խթանում է Միության երկրների միջև համագործակցությունը», – նշել է նա։
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև արդյունաբերական ձեռնարկությունների փոխգործակցությունը զարգացման ինստիտուտների հետ և արտադրական շղթաների արդյունավետության բարձրացման հարցերը։









