Foto

Հայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելով

Հայ սկաուտները համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելով։

Կոմպոզիցիան կազմել են Բյուրականի Գառնիկ Մկրտչյանի անվան ճամբարում անցկացված Համահայկական սկաուտական հավաքի 809 մասնակիցները։ Ձեռքբերումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2018 թվականին Անգլիայի Չեշիր կոմսությունում, երբ շուշանի պատկեր ստեղծելու համար միավորվել էին 445 սկաուտներ։