Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացրել էր տաղավարից՝ այն որակելով «հակապետական քայլ»։
Նկարի հեղինակը 11-ամյա Եվան է։
Այս դեպքից հետո Եվայի նկարը աճուրդի էր հանվել։ Նկարը գնել է արցախցի Գայանե Աղաբեկյանը, ով ապրում է Մոսկվայում։
Գայանեն Եվայի նկարի համար վճարել է 1800 դոլար։
Հիշեցնենք, որ այս միջադեպից կարճ ժամանակ անց աշակերտի ուսուցչուհին, չհամակերպվելով կատարվածի հետ, աշխատանքից ազատման դիմում է գրել։









