Foto

Վահագն Խաչատուրյանն անցել է պլանային բուժզննում և վերադարձել աշխատանքի

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է պլանային բուժզննում, ստացել անհրաժեշտ բժշկական ծառայություններ։

Բուժզննումն ավարտելուց հետո Հանրապետության նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի։

Ավելի վաղ Armlur.am-ը գրել էր, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց։