Մեծ Բրիտանիան իր քաղՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը խորհուրդ է տալիս չմեկնել Իրան. դեսպանատունը շարունակում է հեռակա գործել։
«Եթե դուք Մեծ Բրիտանիայի քաղաքացի եք և արդեն գտնվում եք Իրանում՝ որպես բնակիչ կամ զբոսաշրջիկ, ուշադիր մտածեք այնտեղ ձեր մնալու և դրա հետ կապված ռիսկերի մասին։
Հետևեք տեղական և միջազգային լրատվամիջոցներին՝ վերջին տեղեկատվության համար։
Խուսափեք անվտանգության կամ ռազմական օբյեկտների մոտ գտնվող տարածքներից։ Պարբերաբար վերանայեք ձեր մեկնման ծրագրերը», – նշվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանից Հայաստանի միջոցով մեկնել ցանկացող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներից վիզա չեն պահանջում Հայաստանում տարեկան մինչև 180 օր մնալու համար։









