Foto

Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա. Տիգրան Աբրահամյան

Ալիևը հպարտորեն հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցում «զգալի ավանդ» ունի՝ հիմքում դնելով ադրբեջանական բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները, հայտարարել է ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Եթե հայկական տեսանկյունից բացենք փակագծերը, ապա կտեսնենք, որ չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող համակարգերի վրա ազդելու համար։

Չեմ կարծում, թե մեր երկրում կգտնվի գեթ մեկ մարդ, ով կարծում է, թե ադրբեջանական մատակարարումները զուտ տնտեսական նշանակություն ունեն։

Այդպես էլ չլուծվող հարցեր ու աճող ադրբեջանական ազդեցությունը»,- նշել է նա։