Foto

Էրդողանի դեմ մահափորձ է ծրագրվել Եգիպտոսի նախագահի սպանության օրինակով՝ պնդում է թուրք գեներալը

Թուրքիայի զինված ուժերի թոշակառու բրիգադային գեներալ Իբրահիմ Բույուկբաշը պնդում է, որ 2016 թվականին մահափորձ է ծրագրվել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ 1981 թվականին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանության օրինակով։

Գեներալի խոսքով՝ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից կարճ ժամանակ առաջ Թուրքիայի նախագահը պետք է մասնակցեր զորավարժությունների, սակայն ծրագիրը չեղարկվել է «կասկածելի գործունեության» հայտնաբերումից հետո։

Բույուկբաշը պնդում է, որ ավելի ուշ պարզվել է, որ Էրդողանի դեմ մահափորձը ծրագրվել է նույն ձևով, ինչ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանությունը 1981 թվականին Կահիրեում ռազմական շքերթի ժամանակ։