Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերացրել է Գազա քաղաքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բրիգադի գործողությունների բաժնի ղեկավարին: «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «ՑԱԽԱԼ»-ի «Telegram» ալիքը:
«Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի բրիգադի գործողությունների բաժնի ղեկավարը վ վերացված է»,- ասված է հայտարարության մեջ:
Իսրայելական բանակի տվյալներով՝ Ադհամ Իբրահիմ Շաաբան Նասմանը ղեկավարել է 2023 թվականի հոկտեմբերին Գազա քաղաքի բրիգադի կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումները: Մասնավորապես, նրան մեղադրում են իսրայելցի պատանդներ պահելու մեջ:









