Գեներալ Դավիթ Մանուկյանի՝ Բաքվից հղված ուղերձն ես կարդում ու մտածում, թե ինչպես են մարդիկ թշնամու բանտից պաշտպանում հայկական պետականությունը, մինչդեռ Երևանում իշխանություն կրող անձինք ծառայում են այլոց շահերին։
Իշխանությունն ուզուրպացրած և երկիրը օկուպացիայի մղած ուժերը պետությունը վերածել են արևելյան շուկայի, իսկ այդ գործարքներից շահում են բոլորը՝ բացի հայերից, գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում։
Բաքվի բանտերում հայտնված հայերի անհապաղ ազատությունը բխում է հավաքական հայի արժանապատվությունից և շահերից, ու այդ ուղղությամբ պայքարն այլընտրանք չունի, նշել է Աբրահամյանը։









