Foto

«1 կամ 2 կիլոյի հարց չէ, տոննաների հարց է»․ Գյուղացիների բերքը փչանում է, բողոքի ակցիա են արել

Արարատի մարզի Ոսկետափ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Երևան-Երասխ ավտոճանապարհը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գյուղացիները դժգոհում են, որ բերքը չեն կարողանում իրացնել։

«Չեն թողնում արտահանենք, գործարանն էլ չի ընդունում։ Մեր վարկերն ո՞վ է փակելու»։ 

«1 կամ 2 կիլոյի հարց չէ, տոննաների հարց է։ Միլիոնավոր դրամների վարկ ենք վերցրել, չենք կարողանում փակել։ Մարդիկ սածիլ են առել, դաշտերը սածիլապատել, որ այսօր բերք ունենան։ Բերքը հասել է այն փուլին, որ պետք է իրացվի, վաճառվի։ Բայց շուկայում էլ չի ծախվում»,- ասել են նրանք։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում