Foto

Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. Արեֆ

xԻրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար, այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։


«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական և պաշտպանական ներուժը հիմնված է հիմնարար գիտատեխնիկական առաջընթացի վրա: 

Իրանը ոչ մեկից թույլտվություն չի խնդրում իր տեխնոլոգիաները զարգացնելու համար, բայց մենք պատրաստ ենք մեր նվաճումները կիսել բարեկամ երկրների հետ»,-նշել է նա:


Արեֆը ընդգծել է, որ ժամանակակից մարտահրավերների առջև ազգային անվտանգության ապահովումը անմիջականորեն կապված է նորարարությունների ներդրման և երկրի գիտական ինքնիշխանության ամրապնդման հետ, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն դիմակայել արտաքին ճնշմանը: